ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հունաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ բանակցությունների սկսման կոչ է արել

Հունաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ բանակցությունների սկսման կոչ է արել
10.10.2020 | 20:53

Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում՝ նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է անհապաղ սկսվեն բանակցությունները՝ ապահովելու խաղաղ կարգավորումը»,- ընդգծում են Հունաստանի ԱԳՆ-ից։

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ